|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանում կտեղադրվի ռուս գրող, երգիչ և դերասան Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակը: Քանդակի տեղադրումը տեղի կունենա վաղը «Մելոման» ակումբի մոտ` Իսահակյան 38 հասցեում:
Հարթաքանդակի հեղինակն է լատիշ անվանի քանդակագործ Յանիս Ստրուպիլիսը: Այն կյանքի է կոչվել «Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ քանդակը տրամագծով զարդարված է Վիսոցկու ժամանակակիցների բնօրինակ ինքնագրերով, դրանց թվում է նաև Արմեն Ջիգարխանյանի ինքնագիրը: