|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ամեն տարի Հայաստանի մայրաքաղաքում Ցեղասպանության պնդման առիթով հավաքված բազմությունն այս անգամ այրել է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները»,- գրում է թուրքական Habertakvim կայքը` հերթական անգամ ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը:
Ջահերով երթը որպես պահանջատիրական երթ ներկայացնելու փոխարեն կայքը որոշել է եզրակացնել, որ այն տեղի է ունեցել «միջազգային հանրությունից ակնկալած ուշադրությանը չարժանանալու» պատճառով:
«Այս տարի Ադրբեջանի հետ խնդիրներ ունեցող Հայաստանն առաջին անգամ այրել է նաև Ադրբեջանի դրոշը»,- գրել է կայքը: