|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայում դիմակավոր 3 անձինք ներխուժել են 77-ամյա հայ պրոֆեսոր Հակոբ Քոթողյանի առանձնատունը և թալանել այն:
Ըստ «Ակօս»-ի՝ տուն ներխուժած անձինք կապել են Քոթողյանի 66-ամյա կնոջը՝ Սյուզան Քոթողյանին, նրան ծեծի ենթարկել՝ պահանջելով չհրկիզվող պահարանի գաղտնաբառը: Կինը ստիպված է եղել գաղտնաբառն ասել միայն այն բանից հետո, երբ տուն ներխուժած անձինք սկսել են կտտանքների ենթարկել նրան:
Հանցագործները 1.5 միլիոն լիրա (515,000 ԱՄՆ դոլար) են հափշտակել ու փախուստի դիմել: Վիրավոր կինը հոսպիտալացվել է:
Ոստիկանները հետաքննություն են սկսել: Զննվում են նաև բոլոր տեսախցիկների տեսագրությունները։