|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ստամբուլում հրատարակվել են ամերիկահայ պատմաբան, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի «Վան» ու «Բիթլիս և Մուշ» հատորների թուրքերեն տարբերակները:
Ինչպես տեղեկացնում է The Armenian Weekly-ն, երկու հատորներն էլ «Հայոց պատմական քաղաքներն ու նահանգները» միջազգային գիտաժողովի շարքի մաս են կազմում, որոնք նա սկսել է հեղինակել 1997-ին:
Aras հրատարակչությունը, որը հրատարակել է երկու հատորների թուրքերեն տարբերակը, մտադիր է թուրքերեն թարգմանել շարքի մաս կազմող բոլոր 14 հատորները:
«Վան» ու «Բիթլիս և Մուշ» հատորներում հեղինակը ներկայացնում է երկու շրջանների աշխարհաքաղաքական իրավիճակն ու տոհմաբանության պատմությունը` հնագույն ժամանակներից մինչև 20-րդ դարը, դրանց մշակույթն ու արվեստը, ճարտարապետությունն ու փոխհարաբերությունները օտար իշխանությունների հետ, Օսմանյան կայսրության օրոք ունեցած դժվարություններն ու Վանից, Բիթլիսից և Մուշից Կալիֆոռնիա գաղթած հայերին:
Ներկայում թարգմանվում է վերոնշյալ շարքի երրորդ հատորը: