|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ նահանգի Սուր շրջանում քաղաքացիների նկատմամբ անմարդկային արարքները շարունակվում են:
Ըստ «Ակօս»-ի՝ համացանցում հայտնված լուսանկարները, որոնցում թուրք զինվորականները մերկացրել են տղամարդկանց՝ կտտանքների ենթարկելու նպատակով, մեծ աղմուկ են բարձրացրել երկրում:
Նահանգապետարանը հերքող հայտարարություն է տարածել` պնդելով, թե իբր երկուշաբթի «անվտանգության ծրագրեր» են իրականացրել, և դրանց շրջանակներում արված լուսանկարները անհայտ պատճառներով հայտնվել են համացանցում:
Ավելին՝ նահանգապետարանը լուսանկարների համար պատասխան տալու փոխարեն հետաքննություն սկսել «առանց թույլտվության լուսանկարողների և դրանք համացանցում տեղադրողների» դեմ:
Հիշեցնենք, որ թուրք զինվորականները նման պահվածք էին ցուցաբերել նաև կանանց նկատմամբ. քուրդ կանանց սպանելուց հետո մերկացրել էին դիերն ու լուսանկարները տեղադրել համացանցում: