|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ադրբեջանական «Հասարակական պալատ» ժողովրդավարության համար շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն է հայտնում Նախիջեւանում մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ. տեղեկացնում է contact.az-ը:
Նշվում է, որ, Ալիեւների դինաստիայի իշխանության պահից սկսած, ժողովրդավարության նվաճումները գնալով նվազում են: «Այդ վարչակարգը մեթոդաբար ոչնչացնում է հիմնարար ազատությունները` հավաքների, խոսքի, մամուլի, արտահայտման, ոտնահարում է սեփականության իրավունքը եւ ազատ տնտեսության սկզբունքները: Երկրում տիրում է կոռուպցիան եւ չինովնիկական ամենաթողությունը»,- ասվում է հայտարարության մեջ եւ ընդգծվում, որ թեեւ ամբողջ երկրում է այդ վիճակը, սակայն ամենամտահոգիչ իրադրությունը Նախիջեւանում է. այն վերածվել է մղձավանջային դժոխքի եւ կտտանքների պոլիգոնի, դարձել է վտանգավոր վայր` քաղաքական, սոցիալական եւ աշխարահաքաղաքական առումներով:
Այդ կապակցությամբ շարժումը կոչ է անում միջազգային հանրությանը մեծացնել ուշադրությունը Ադրբեջանում, մասնավորապես` Նախիջեւանում մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ: