|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանը Թուրքիայից պաշտոնական ներողություն է սպասում Սու-24-ի խոցման համար, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկում և վնասի փոխհատուցում: Այդ մասին հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը. հայտնում է РИА Новости-ն:
Դեսպանի կարծիքով՝ թուրքական կողմի հայտարարություններն այն մասին, որ Անկարան ափսոսում է կատարվածի համար բավարար չեն, «դրանց մակարդակը չի համապատասխանում կատարվածին»: Նա հավելել է, որ չի տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություն, եթե այդ պայմանները չկատարվեն: