|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Թուրքիայում իր քաղաքացիներին, անվտանգության նկատառումներից ելնելով, զերծ մնալ Թուրքիայի հարավարևելյան շրջաններ այցելություններից:
Ըստ Milliyet-ի՝ այս մասին պետդեպարտամենտը գրավոր հայրարարություն է տարածել, որում կոչ է արել իր քաղաքացիներին՝ ահաբեկչական հարձակումների վտանգի պատճառով զերծ մնալ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում ճանապարհորդելուց:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ ահաբեկիչները որպես թիրախ են ընտրում զբոսաշրջիկների այցելած վայրերը, ԱՄՆ-ին պատկանող կառույցների շենքերը, ոստիկանական բաժանմունքներն ու այլ կառույցներ: