|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին՝ ի պատասխան Եվրոպայում օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ Ղուրանի այրման։
«ԱՄՆ կառավարությունը զգուշացնում է իր քաղաքացիներին Ստամբուլի եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հնարավոր և մոտալուտ ահաբեկչական պատասխան հարձակումների մասին կամ այլ վայրերում, որտեղ հաճախում են արևմտյան երկրների քաղաքացիները: Մասնավորապես, դրանք են Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ և Իսթիքլալ թաղամասերը»,- հայտնել են դեսպանատնից։
Հիշեցնենք, որ Եվրոպայում` մասնավորապես Շվեդիայում վերջին շրջանում Ղուրանի հրապարակային այրման դեպքեր են գրանցվել, ինչն առաջացրել է իսլամադավան երկրների քննադատությանը: