|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայի նիստն է: Օրակարգին անցնելուց առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անդրադարձավ Փարիզում և Բեյրութում տեղի ունեցած արյունալի ահաբեկչություններին:
«Մենք խստորեն դատապարտում ենք նման գործողությունները և մերժում ահաբեկչության ցանկացած դրսևորում: ՀՀ ԱԺ անունից մեր անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի ու Լիբանանի մեր գործընկերներին, Ֆրանսիայի ու Լիբանանի բարեկամ ժողովուրդներին»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: