|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ուկրաինայի Գերագույն ռադան մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. հայտնում է УНИАН-ը:
Ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին նշել է, որ այս օրը ողբերգական օր է հայ ժողովրդի և ամբողջ մարդկության պատմության մեջ:
«100 տարի առաջ այս օրը սկսվեց մի ամբողջ ազգի ոչնչացում: Հայերն ու ուկրաինացիները կողք կողքի են ապրել դարեր շարունակ, անգամ` այդ ողբերգությունից առաջ: Հայն առաջինն էր, ով զոհվեց Պատվի հեղափոխության ժամանակ: Ուկրաինացիներին բարեկամ այս ազգի 52 ներկայացուցիչ զոհվել է Ուկրաինայում հակահաբեկչական գործողության ժամանակ»,- ասել է նա: