|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տեղեկացրել էինք, որ ՌԴ Տուլայի շրջանի Ուզլովսկի շրջանի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:
Yerkir.am-ի տեղեկություններով` Ուզլովսկու բուժկենտրոն տեղափոխված բոլոր` 15 տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք հիվանդանոց են տեղափոխվել բազմաթիվ մարմնական վնասվածքներով: Տուժածների առողջական վիճակը, ըստ բժիշկների, կայուն ծանր է:
Հիշեցնենք, որ Նովոմոսկովսկի բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Պավել Ալեքսանդրովիչն էլ, իր հերթին, yerkir.am-ին տեղեկացրել էր, որ իրենց մոտ տեղափոխված 6 հայերի կյանքին նույնպես վտանգ չի սպառնում: