|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Տեղեկացրել էինք, որ Թալինում թունավորմամբ 25 երեխա է տեղափոխվել տեղի բուժկենտրոն: Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի մանկաբույժ-ինֆեկցիոնիստ Նինա Միքայելյանը հայտնեց, որ բոլոր երեխաներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
«Սակայն երեկ ևս հինգ հիվանդ ենք ունեցել, հինգն էլ երեխա են, բայց` տարբեր գյուղերից: Նրանց վիճակը բավարար է»,- ասաց բժիշկը` հավելելով, որ այսօր, բարեբախտաբար, նոր հիվանդներ չեն ունեցել:
Ինչ վերաբերում է 25 երեխաների թունավորման դեպքին, ապա համապատասխան հետազոտություններն արվում են, որպեսզի թունավորման պատճառը պարզեն: