|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
ԼՂՀ նախագահը ծանոթացել է ծառայության ընթացքին ու պայմաններին եւ զինվորների առօրյային:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը, նոր զինտեխնիկայով համալրումը եղել է ու կմնա պետության կարեւորագույն առաջադրանքներից մեկը, եւ այսուհետ էլ կարվի հնարավորն այս ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: