|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին այցելել է ԼՂՀ եւ ՀՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների միասնական ղեկավարման կետ:
Գերագույն գլխավոր հրամանատարը հետեւել է զորավարժությունների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ, այցելել զորավարժություններին մասնակցող մի շարք միավորումների տեղակայման վայրեր:
Նախագահն ընդգծել է նման լայնածավալ զորավարժությունների կարեւորությունը հայկական զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման եւ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման տեսանկյուններից: