|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Լրագրողներն այսօր «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ճիշտ են խոսակցություններն այն մասին, որ իրեն հետեւել են, վախեցրել:
Սարգսյանը պատասխանեց, որ, այո, իրեն հետեւել են, եւ սա առաջին դեպքը չէ իր կյանքում, որ իրեն այս կամ այն բողոքի ակցիայի շրջանակներում հետեւում են: Իսկ ինչ վերաբերում է վախեցնելուն, դա ակտիվիստը հերքեց: «Երեք տարի է՝ փողոցային պայքարի մեջ եմ: Ես եթե վախեցող լինեի` ի սկզբան չէի մտնի պայքարր մեջ: Ես չեմ անում մի բան, որից պետք է վախենամ»,- հայտարարեց նա: