|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքը: Ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա ելույթի ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կանգնած ինչ-որ մեկի հետ էր զրուցում, ինչը վրդովեցրեց Բագրատյանին: «Կա'մ նստեք, կա'մ դուրս գնացեք»,- նախարարին դիմեց նա:
Պատգամավորի դիտողությունը դուր չեկավ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին: «Պարո'ն Բագրատյան, դեռ վարչապետ չեք դարձել»,- ասաց նա:
«Կուզենանք` կդառնանք: Վախենամ` շուտով այլ ելք չունենաք»,- ասաց Բագրատյանը: