|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է սիրիական Քոբանի քաղաքի վրա ԻՇԻՊ-ի կատարած հարձակման և դրա հետ Թուրքիայի կապի մասին. տեղեկացնում է AA-ն:
«Անմեղ քաղաքացիներին թիրախ դարձրած այդ հարձակումը դատապարտում ենք: Մենք մինչ օրս մեր երկրից ապաստան խնդրած, կարիքավոր, Թուրքիային վստահող ոչ մեկի առաջ մեր դռները չենք փակել: Դեպքից անմիջապես հետո բոլոր վիրավորները բերվեցին Թուրքիա. մոտ 130 սիրիացի մեր երկիրում բուժում է ստանում»,- ասել է նա՝ դատապարտելով նրանց, ովքեր մեղադրում են Թուրքիային ԻՇԻՊ-ին աջակցելու համար:
Էրդողանի խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի Թուրքիային ահաբեկչության հետ նույն մակարդակում դիտարկել: