|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեխան, որը ծնվել էր առանց վերջույթների, մշտապես առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ոչ ոք իրավունք չունի զրկելու երեխային կյանքից` ինչ է, թե նա վերջույթներ չունի:
«Ես մի քանի օր առաջ եմ այցելել նրան: Երեխան իր մյուս սոմատիկ ֆունկցիաներով առողջ է: Որոշ ժամանակ անց հնարավոր կլինի նաև պրոթեզավորում իրականացնել»,- ասաց Մուրադյանը:
Նախարարը հավաստիացնում է նաև, որ հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություն արվել է, ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, չի ցանկանում որևէ պատասխան տալ, քանի որ այն կլինի հուզական: