|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաներ են իրականացվել hանրապետության տարբեր քաղաքներում: Այսօր Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող` «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտնեցին, որ Աշտարակ քաղաքում բերման են ենթարկվել երեկվա բողոքի ակցիային մասնակցած 2 քաղաքացի՝ Տիրայր Գյուրջինյանը եւ Հայկ Հակոբյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում, սակայն, ոստիկանությունից հայտնեցին, որ նման բան չկա, և որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Հիշեցնենք, որ երեկ բողոքի ակցիա էր կազմակերպվել նաև Կապանում, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ցրել էր, սակայն ավելի ուշ ակտիվիստները կրկին հավաքվել էին և քաղաքապատարանի հարակից այգում պրոյեկտորով հետեւել Բաղրամյան փողոցի իրադարձություններին: