|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեկ գիշերը` ժամը 3-ի մոտ, մի խումբ քաղաքացիական հագուստով եւ ոստիկանական համազգեստով անձինք «Նաիրի» կինոթատրոնի մոտ հարձակվել են այդ պահին օգոստոսի 2-ին կայանալիք հանրահավաքի մասին թռուցիկներ փակցնող` Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների վրա: Հարձակման արդյունքում ավելի քան 15 րոպե տեղի է ունեցել քաշքշուկ, ինչի արդյունքում երիտասարդները ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:
Իսկ երեկ արդեն բռնության ենթարկված ակտիվիստները կատարված հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազին: Կատարվածը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել ՀԱԿ-ը` կոչ անելով իր բոլոր կառույցներին, ակտիվիստներին, հանրահավաքի մասնակիցներին` նմանօրինակ փաստերի մասին անմիջապես տեղյակ պահել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ` հնարավորինս որոշակիացված տվյալներով:
Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ-ից, նախօրեին գիշերը ոստիկանների կողմից ընդդիմության ակտիվիստների վրա կատարված հարձակման մասին ընդդիմությունը տեղյակ է պահել երկխոսության համար իշխող կոալիցիայի կողմից ձեւավորված աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանին: