|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժին ժամանեց մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանը, որպեսզի հանդիպի բերման ենթարկվածների հետ: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ Արաբկիրի բաժնում զրուցել է այնտեղ պահվող 40 բերման ենթարկվածի հետ, ովքեր, ըստ նրա, գտնվում են վկայի կարգավիճակում:
Նշենք, որ Նոր Նորքի բաժին բերման ենթարկվածների թիվը 56-ն է: Նրանց թվում են «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն ու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Այս պահին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը զրուցում է բաժնի պետի հետ: