|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանը Ռուսաստանի պատմական դաշնակիցն է. ասում է ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: Այդ մասին ասվում է կուսակցության կայքում:
Ժիրինովսկիի կարծիքով՝ թեման, որը կարող է միավորել հայերին ու ռուսներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, որը ողջ աշխարհում կնշեն ապրիլի 24-ին: «Կարծում եմ, որ Ցեղասպանության հիշատակի միջազգային օր է պետք: Հայոց ցեղասպանությունն ամենամասշտաբայինն էր, սակայն այն ժամանակ ոչնչացվել են նաև այլ ժողովուրդներ՝ հրեաներ, գնչուներ և այլք: Պետք է վերջ տալ նման մեթոդներին»,- ասել է նա: