|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այս օրերին Հարավային Կորեայում գումարված` Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 100-րդ համաժողովը որոշել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նշմանը բերել իր գործունմասնակցությունը. տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվության բաժինը:
ԵՀԽ ընդհանուր քարտուղարին հանձնարարվել է մինչեւ 2015 թվականի ապրիլ 24-ը Ժնեւում կազմակերպել միջազգային համագումար` նվիրված Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու հատուցմանը` միջազգային իրավագետների եւ Ցեղասպանությունն ուսումնասիրող մասնագետների մասնակցությամբ: Նաեւ Ժնեւի Մայր տաճարում իրականացնել կրոնական արարողություն: Որոշվել է կոչ ուղղել ԵՀԽ անդամ եկեղեցիներին` ոգեկոչել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը եւ աշխատանք տանել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: