|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ջոն Քերին վերջին 50 տարվա ընթացքում ԱՄՆ վատագույն պետքարտուղար է ճանաչվել։ Նման արդյունքներ է ցույց տվել միջազգային հարաբերությունների ոլորտում ամերիկացի մասնագետների շրջանում արված հարցումը, որն անցկացրել է Foreign Policy ամսագիրը. հայտնում է Интерфакс-ը:
Իսկ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում ամենաարդյունավետ քաղաքական գործիչ է ճանաչվել Հենրի Քիսինջերը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը 1973-1977-ին։ Նա ստացել է ձայների 32,2%-ը, մինչդեռ Քերին՝ 0,3%-ը։
Ամենահաջողակ պետքարտուղարների եռյակում են Ջեյմս Բեյքերը և Մադլեն Օլբրայթը, ցուցակի 4-րդ հորիզոնականում է Հիլարի Քլինթոնը։