|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր հրաժարականի վերաբերյալ` մամուլում շրջանառվող տեղեկությունների մասին հերքում է տարածել. տեղեկացնում է Demokrathaber-ը:
NBC հեռուստաալիքի կողմից հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Թիլերսոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «մորոն» է անվանել և պատրաստվել հրաժարականի դիմում ներկայացրելու:
Այս լուրերից հետո ուղիղ եթերում Թիլերսոնը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը՝ ասելով. «Ես երբեք չեմ մտածել այս պաշտոնից հեռանալու մասին: Նախագահին և երկրին իմ կապվածությունը նույնն է, ինչ առաջին օրը: Սրան հակասող բոլոր լուրերը սխալ են»: