|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վերջերս մեծ աղմուկ էին բարձրացրել Թուրքիայի պատմության դասագրքերում տեղ գտած հայատյաց հայտարարություններն ու կեղծված տեղեկությունները, որոնց անդրադարձել էր նաև թուրք պատմաբան Թաներ Աքչամը:
Ըստ Taraf-ի՝ թուրք մտավորականները, գրողները, ակադեմիկոսները, արվեստագետներն ու այլք ստորագրահավաք են կազմակերպել` այդ դասագրքերը հավաքելու պահանջով: Նրանք նաեւ կոչ են արել ներողություն խնդրել հայերից, գլխավորապես՝ հայ ուսանողներից:
Ստորագրահավաքին միացել են Ջեմալ փաշայի թոռ՝ Հասան Ջեմալը, մաթեմատիկոս Ալի Նեսինը, պատմաբան Թաներ Աքչամը, Ռաքել Դինքը և այլք: