|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քիչ առաջ Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ այս պահին գնդակոծության է ենթարկվում Տավուշի մարզի սահմանապահ Այգեպար գյուղը. գնդակոծությունը դեռ չի դադարել: Հակառակորդը Այգեպարի ուղղությամբ կրակում է ոչ միայն ինքնաձիգներից ու գնդացիրներից, այլ կիրառում է նաեւ խոշոր տրամաչափի' ԴՇԿ տեսակի գնդացիր:
Ճշտել, թե ինչ վնասներ է կրել Այգեպարը, yerkir.am-ին չհաջողվեց, քանի որ ինտենսիվ գնդակոծությունը դեռ շարունակվում է եւ կրած վնասների մասին վաղ է խոսել: Մարդիկ ապաստանել են իրենց տների' համեմատաբար ապահով հատվածներում, եւ չեն կարողանում դուրս գալ' պարզելու համար, թե ինչ վնասներ է հասցվում գյուղին:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Yerkir.am-ը տեղեկացրեց, որ ինտենսիվ գնդակոծության է ենթարկվում նաեւ Մովսես գյուղը: