|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հենց այս պահին հակառակորդը դարձյալ կրակում է Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղի վրա: Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը Yerkir.am-ին հայտնեց, որ մոտ 1-1.5 ժամ առաջ հակառակորդը սկսել է խոշոր տրամաչափի' ԴՇԿ տեսակի գնդացիրներից ինտենսիվ կրակել Մովսեսի ուղղությամբ: Մեզ հետ զրուցելու պահին' հեռախոսով, լսվում էին կրակոցների ձայները, ու լսվեց ուժեղ պայթյուն: Գյուղապետը տեղեկացրեց, որ դա ադրբեջանցի զինծառայողների կողմից հայկական մարտական դիրքերի ուղղութամբ արձակված նռնականետի արկի պայթյուն էր:
Արարատ Ավալյանը Yerkir.am-ին ասաց նաեւ, որ հակառակորդը անկանոն կրակում է Մովսեսի տների վրա: Այս պահին' հաշվի առնելով ուշ ժամը' մութը, եւ շարունակվող գնդակոծությունը, դեռեւս հնարավոր չէ պարզել, թե որտեղ կամ ինչ վնաս են հասցրել հակառակորդի գնդակները: Գյուղապետն էլ մեզ հետ զրուցելու պահին դրսում' քիչ թե շատ ապահով տեղում կանգնած, հետեւում է, որ հանկարծ գյուղի ինչ-որ մասում հրդեհ բռնկվելու դեպքում շտապ ինչ-որ օգնություն ցուցաբերեն...