|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նախագահական ընտրությունների շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քարոզարշավի համար նախատեսված պաշտոնական կայքէջում Թուրքիայի սխալ քարտեզ են տեղադրել: Այդ մասին հայտնում է Taraf-ը:
Ըստ տեղեկությունների` rte.com.tr (Recep Tayyip Erdogan) կայքէջում տեղադրված քարտեզում եղել են Թուրքիայի 80 շրջաններ` բացակայությամբ Թունջելի շրջանի:
Սխալի բացահայտումից հետո քարտեզը փոխարինել են 2004 թվականի ընտրությունների քվեարկության ցուցանիշներով: