|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կառավարությունը վաղվա նիստի ժամանակ 15 միլիոն 400 հազար դրամ կտրամադրի «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամին` «Շախմատը կրթական համակարգում» գիտաժողովի գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով:
Այդ գումարը 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կտրամադրվի կրթության և գիտության նախարարությանը` 2014 թվականի ինն ամսվա ընթացքում «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամին տրամադրելու համար: Այս որոշման ընդունման արդյունքում կառավարությունն ակնկալում է «Շախմատը կրթական համակարգում» գիտաժողովի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու հնարավորություն ստեղծել: