|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի շախմատի ակադեմիայի այս նախաձեռնությունն ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ դրա նպատակահարմարությունը կասկածի տակ առնողներ: Վերջիններս այն կարծիքին են, որ առավել արդյունավետ կլիներ միայն շախմատով հետաքրքրվողների համար խորացված պարապմունքներ կազմակերպել, իսկ կողմնակիցները փաստարկում են, որ իմաստուն խաղը կնպաստի դպրոցականի ընդհանուր տրամաբանական-վերլուծական կարողությունների զարգացմանը:
Թե նրանցից ով է ճիշտ, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ Մարտունու տարածաշրջանում շախմատի դասավանդման հավակնորդները քննությամբ ամփոփեցին շախմատային-մանկավարժական վերապատրաստման դասընթացը: