|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից «բարի» ավանդույթ է դարձել լրագրողների «բարև ձեզ»-ին չպատասխանելը, լրագրողներից փախչելը, նրանց հարցերին չպատասխանելը: Նման գործելաոճը նկատելի է թե' ԱԺ-ում, թե' կառավարությունում, թե' կառավարական շենքերից դուրս: Անհասկանալի է Սերգո Կարապետյանի նման պահվածքը, որովհետև բարձրաստիճան պաշտոնյան կոչված է պատասխանելու լրատվամիջոցների հարցերին:
Այսօր գյուղացիները լաց են լինում, որովհետև կարկուտն ու քամին սրբեցին-տարան նրանց եկամուտը, որովհետև չեն կարողանալու վճարել վարկերը, որովհետև ջրի խնդիր ունեն, որովհետև ապրելու խնդիր ունեն, իսկ գյուղնախարարը հրաժարվում է լսել լրագրողների հարցերը` արհամարհական տոնով ասելով. «Դիմեք մեր լրատվական ծառայությանը»: