|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայությանը դիմում է ներկայացրել իրեն Ռուսաստանում ժամանակավոր ապաստան տալու մասին: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է ՌԴ Հանրային պալատի անդամ, փաստաբան Անատոլի Կուչերենան, ով խորհրդատվություն է տրամադրում ամերիկացուն:
Նա պարզաբանել է, որ քանի որ Սնոուդենը չի կարող լքել «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտին, նա այնտեղ է լրացրել անհրաժեշտ փաստաթղթերը, գրել դիմումը եւ փոխանցել Միգրացիոն դաշնային ծառայության` հատուկ օդանավակայան հրավիրված աշխատակցին: