|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը ընդդեմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի` չորս լրագրողների ներկայացրած դիմումի կապակցությամբ մտադիր էր այսօր լսել պատգամավորի պարզաբանումները: Սակայն պատգամավորը հանձնաժողով չի ներկայացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Նա նաև նշել է, որ դիմումի քննության վերջնաժամկետը հունիսի 2-ն է, և մինչ այդ` դիմումի վերաբերյալ կկայացվի որոշում:
Հիշեցնենք, որ լրագրողներն իրենց դիմումում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել են ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի անվայել վարքագծի վրա: