|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի երեկվա հայտարարությունից ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը, շատ է վրդովվել: «Թուրքի տակ պառկողը ի՞նչ պտի լինի»,- Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փոստանջյանին` ասաց նա:
Պատգամավորը շարունակ նշում էր, որ Զարուհին թուրք է, «սունաթված է»: Հարցին ի պատասխան, թե` ինչո՞ւ այդքան կոպիտ, նա նույնը կրկնեց:
Դիտարկմանը, որ ժամանակին էլ Վիկտոր Դալլաքյանն էր նախագահի` խաղատանը խաղալու մասին խոսում, պատգամավորը պատասխանեց, որ ինքը նման բան չի լսել:
Մեր թղթակցի հետ զրույցում ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Աշոտ Աղաբաբյանը համոզմունք հայտնեց, որ Զարուհի Փոստանջյանը ոչ լիարժեք մարդ է իր համար, ինչ ուզում է, խոսում է: