|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Քիչ առաջ Հանրապետության հրապարակ է ժամանել Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նա ակցիայի մասնակիցներին առաջարկում է ազատել փողոցը եւ տասը հոգով իր հետ գնալ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի մոտ:
«Հարգանք եք վայելում ժողովրդի մեջ, շարունակեք այդպես մնալ, ազատեք փողոցը»,- ասաց Երեւանի ոստիկանապետը:
«Յոթ ամիս պայքարել ենք, որեւէ հակաօրինական գործողություն չի եղել, երկուսուկես ժամ սպասում էինք Դավիթ Սարգսյանին, նա չիջավ, բոլորն իրեն են սպասում, հիմա թող գա»,- ասացին ակցիայի մասնակիցները:
Երեւանի ոստիկանապետը խորհուրդ տվեց իր համբերության բաժակը չլցնել: