|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանյան լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե Քեսաբը մասամբ ազատագրվել է ահաբեկիչներից:
Yekir.am-ին Քեսաբից տեղեկացրել են, որ տեղի են ունենում փոխռմբակոծություններ սիրիական բանակի և ահաբեկչական խմբավորումների միջև, սակայն ազատագրման մասին դեռևս վաղ է խոսել:
Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ՝ ահաբեկչական խմբավորումները շարժվում են դեպի Լաթաքիա, իսկ Քեսաբում սկսել է թալանը: Թուրքերը բեռնատարերով տեղափոխում են քեսաբցիների գույքը, կահկարասին: