|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին շարունակվում են Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող Մովսես Ներսիսյանի (Մոսո) դիակի որոնողական աշխատանքները: Այս մասին yerkir.am-ին հայտնեց գործով քննիչներից մեկը: Նա նշեց, որ ամեն օր էլ որոնողական աշխատանքներ են կատարվում: «Այսօր դեռ աշխատանքները չենք սկսել, բայց շուտով կսկսենք»,- ասաց նա:
Նշենք, որ երեկ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Նիկոլայ Գրիգորյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում նշել էր, թե փետրվարի 21-ից հետո ԱԻՆ փրկարար ծառայությունն այլևս որոնողական աշխատանքներ չի իրականացրել, քանի որ ոստիկանությունից այդ օրերի ընթացքում նման առաջադրանք չեն ստացել: