|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Քաղաքացի Ռազմիկ Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին ինքը մասնակցել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննությանը, որի ընթացքում դատավորի կողմից ներկայացվել է իր նախաքննական ցուցմունքը, որի բովանդակությանը ծանոթանալով պարզել է, որ Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչի կողմից իր անվամբ կազմվել է բովանդակությամբ անծանոթ, իր կողմից չկատարված ստորագրությամբ վկայի հարցաքննության կեղծ արձանագրություն և կցվել քրեական գործին:
Քաղաքացի Ռազմիկ Պ.-ի հաղորդման հիման վրա՝ քրեական գործով ապացույցները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: