|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում դեկտեմբերի 17-ի կաշառակերության և կոռուպցիայի գործը հետաքննած գլխավոր դատախազ Զեքերիա Օզի մտերիմ ընկեր` փաստաբան Մահմուդ Գյոնուլթաշը ավտովթարի է ենթարկվել:
Ըստ Taraf-ի` Գյոնուլթաշին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում:
Նշենք, որ Գյոնուլթաշը հրաժարվել էր հետաքննությունը շարունակել` պատճառաբանելով, որ սպառնում են իրեն: