|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի գործերը լավ չեն: Ըստ նրա մտերիմների` նրա պաշտոնանկությունը շեշտակի ազդել է բիզնեսի վրա: Պարտնյորների մոտ կորցրել է երբեմնի ամենակարողի հեղինակությունը, քանի որ հիմա նույն լծակները չի կարողանում գործի դնել, ինչպես նախկինում: Բայց սա պայմանավորված է ոչ միայն պաշտոնը կորցնելով, այլ նաեւ խոցելի լինելով, ու եթե ամիսներ առաջ նա իր շրջապատում հայտարարում էր, թե վերադառնալու է համակարգ եւ ավելի բարձր պաշտոնի է նշանակվելու, ապա փոխոստիկանապետների վերջին փոփոխությունները հօդս ցնդեցրին նրա ու շրջապատի փայփայած վերջին հույսերը: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը: