|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` դատական կարգադրիչների ծառայությունում աղմկահարույց բացահայտումները շատ են զայրացրել Սերժ Սարգսյանին, որը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին նախատել է, թե ինչու նա տեղյակ չի եղել ու չի կարգավորել դաշտը:
Ըստ լուրերի' նա մտադիր է անգամ պաշտոնանկ անել Մկրտումյանին: «Ժողովուրդ»-ը փորձել է լուրը ճշտել դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից: Վերջինս ասել է, թե չգիտի` նախագահականում ինչ են որոշել. «Եթե նկատողություն է լինում, ապա արդարադատության խորհուրդը համապատասխան միջնորդություն է ներկայացնում ՀՀ նախագահին, իսկ արդարադատության խորհրդում այս պահի դրությամμ նման որոշում հրապարակված չկա»:
Լուրն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: