|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Եթե նախկինում նախագահական նստավայրում ամեն ամիս գնում էին 1 մլն դրամի կոնյակ, ապա հոկտեմբերին նրանք կրկնապատկել են ծավալները: Միայն հոկտեմբերին նախագահականը 2 մլն դրամ է ծախսել «Պեռնո Ռիկար» ընկերությունից կոնյակ գնելու համար:
«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ նախագահականը գնել է 51 հատ 0.5 լիտր տարողությամբ եւ 38 հատ 0.7 լիտր տարողությամբ 20 տարեկան «Նաիրի» կոնյակ: Այլ կերպ ասած՝ նախագահականը գնել է 52 լիտր կոնյակ' այդ ամենի համար հարկատուներիս գրպանից վճարելով մոտ 5 հազար դոլար: