|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Խորհրդարանական անցած քառօրյայի ընթացքում Աժ աշխատակազմի աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները նկատել են, թե ինչպես են Հանրապետական խմբակցության սենյակից մեծ թասով լիքը կոնյակից արդեն դատարկված բաժակներ հանում:
Այդ «պրոցեդուրան» նկատվել է քառօյայի գրեթե բոլոր օրերին: Ենթադրվում Է, որ նիստերի արանքում կամ հենց նիստերի ժամին ՀՀԿ-ական պատգամավորները լուրջ գործով են զբաղված եղել, և հենց դա Է եղել պատճառներից մեկը, որ կարևորագույն քննարկումները ընթանում Էին կիսադատարկ դահլիճում:
Գաղտնիք չէ, իհարկե, որ որոշ ՀՀԿ-ականներ մասնավորապես կոնյակ խմել շատ են սիրում, բայց վերջին շրջանում դա, փաստորեն, առավել նկատելի է դարձել: Հնարավոր է, այղ կերպ հանրապետականները փորձում են ալկոհոլի մեջ խեղդել գաղջ մթնոլորտի և սոցիալ-տնտեսական իրավիճակի շուրջ դարդերը»: