|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իսրայելի ռազմաօդային ուժերը երեկ հարվածներ են հասցրել սիրիական Լաթակիա քաղաքի մոտակայքում տեղակայված կառավարական զորքերի ռազմակայանին: Այդ մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցչին. գրում է Лента.ру-ն:
Ըստ պարբերականի աղբյուրի՝ ռազմակայանում եղել են հրթիռներ և այլ ռազմական զինամթերք: Աղբյուրը նշել է, թե իսրայելցիները մտավախություն ունեին, որ այդ զենքերը կարող էին փոխանցվել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը:
Իսրայելական կողմը դեռ չի մեկնաբանել կատարվածը: