|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին քիչ առաջ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սիրանուշ Մարտիրոսյանը: Նա հայտնեց, որ Սաղաթելյանին այս պահին միացված է արհեստական շնչառության սարք:
Բժիշկը հորդորեց բոլոր ԶԼՄ-ներին զերծ մնալ Մարկի առողջական վիճակի մասին ապատեղեկատվություն տարածելուց: «Խնդրում եմ հաշվի առեք, որ այդ լուրերը կարդում են նաեւ Մարկի հարազատները: Մենք սիրով պատասխանում ենք բոլոր զանգերին, զանգեք ճշտեք, նոր տեղեկություն հրապարակեք»,- ասաց նա: