|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 309 անձ: «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Նրանցից 116-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր»,-տեղեկացրեց Բաղդասարյանը:
Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա, 3 երեխա՝ առողջական վիճակի բարելավմամբ պայմանավորված, տեղափոխվել է ստացիոնար բուժման, նախօրեին 1 նորածին դուրս է գրվել: