|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քիչ առաջ «Նաիրի» բուժկենտրոնում հավաքված լրագրողներին ՀՀ գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին տեղեկացրեց, որ Մարկ Սաղաթելյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նա նշեց, որ Սաղաթելյանը հիվանդանոց է տեղափոխվել այսօր` 12:50-ի սահմաններում:
«Նրա մոտ առկա էին գլխացավեր, գիտակցության կորուստ: Հիվանդի մոտ ախտորոշվել է գլխուղեղի արյան զեղում, որն արյան սուր լեյկոզի հետեւանք է: Այս պահին հիվանդը գտնվում է անգիտակից վիճակում՝ դեղորայքային կոմայի մեջ»,- ասաց բժիշկը:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: