|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պարզաբանել է, թե ինչու չի առաջադրում իր թեկնածությունը նախագահական ընտրություններում:
«Ես որոշել եմ հեռանալ քաղաքականությունից նախագահական ընտրություններից հետո: Այդ պատճառով չեմ առաջադրվում նախագահի պաշտոնում, սակայն այլ պատճառ էլ կա` ըստ Սահմանադրության` վարչապետի պաշտոնն ավելի կարեւոր է, քան նախագահինը»,- ասել է նա:
Ըստ Իվանիշվիլիի` «Վրացական երազանք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուն` Գեորգի Մարգվելաշվիլին, փորձառու, կրթված, ստեղծագործող եւ թիմային խաղացող է, ունի նախագահին հարիր բոլոր հատկությունները, բացի դրանից` լիազորությունների ժամկետը լրանալուց հետո չի կառչի աթոռից: